«Մեր աղջկա անունն արդեն որոշել ենք, ամուսինս իմ սիրելի հայկական անուններից մեկն է առաջարկել». Հասմիկ Խոջյան

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը մեկ ամիս առաջ ինստագրամյան իր էջում տեսանյութ հրապարակելով հայտնել է, որ սպասում է առաջնեկին:

«Քանի որ մեր բալիկը սպաված էր, ես այդ լուրը հենց այնպես ասել չէի կարող, պետք էր պահը անմոռանալի դարձնել և գրեթե մեկ շաբաթ ոչ ոքի չեմ ասել՝ տարբերակներ էի մտածում և վերջապես հենց այդ տարբերակով հայտնեցի լուրը»,- Tert.am Life-ին ասել է Հասմիկ Խոջյանը:

Դերասանուհին նաև հայտնել է, որ առաջնեկի անունն արդեն որոշված է:

«Մեր աղջկա անունն արդեն որոշել ենք, ամուսինս իմ սիրելի հայկական անուններից մեկն առաջարկեց, ես էլ մեծ սիրով համաձայնեցի,- խոստովանել է դերասանուհին,- Ամեն անգամ գնումների գնալիս պարտադիր մի քանի բաներ գնում ենք բալիկի համար և շուտով ամեն ինչ պատրաստ կլինի: Ես սիրում եմ ամեն ինչը նախապես պատրաստել և չթողնել վերջին պահին»: