«Վիշապի տունը» սերիալի վերջին դրվագը պրեմիերայի օրը դիտել է ավելի քան 9 միլիոն մարդ

«Վիշապի տունը» սերիալն օրեր առաջ հեռարձակել է առաջին սեզոնի վերջին սերիան։ Եզրափակիչ դրվագը պրեմիերայի օրը դիտել է ավելի քան 9 միլիոն մարդ։

Սա HBO-ի լավագույն ցուցանիշն է 2019 թվականի մայիսին «Գահերի խաղի» եզրափակիչից հետո։ Այն հավաքել էր ավելի քան 19.3 միլիոն դիտում։

Նշենք, որ «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջան նախատեսվում է թողարկվել 2024 թվականի ամռանը։