Այսօր Արսեն Հարությունյանի հարսանիքն է (լուսանկարներ)

Ազատ ոճի ըմբիշ, Մ23 տարեկանների աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանն այսօր ամուսնանում է:

Պսակադրության արարողությունից տեսանյութ է հրապարակել նաև հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը:

Հիշեցնենք՝ երիտասարդ ըմբիշի հարսանեկան արարողությունը նախատեսված էր սեպտեմբերի 28-ին, սակայն երկրում տիրող պատերազմական իրավիճակից ելնելով՝ այն հետաձգվել էր:

Շնորհավորում ենք նորապսակներին, մաղթում երկար տարիների երջանիկ կյանք: