Քսենյա Սոբչակին սպառնում է մինչև 200 հազար ռուբլի տուգանք․ նա չի հայտնել, որ Իսրայելի քաղաքացիություն ունի

Քսենյա Սոբչակին սպառնում է մինչև 200 հազար ռուբլի տուգանք կամ 400 ժամ ուղղիչ աշխատանք՝ ՆԳՆ-ին Իսրայելի քաղաքացիություն ունենալու մասին չհայտնելու պատճառով։ Այս մասին հայտնել է Mash տելեգրամյան ալիքը։ Ռուսաստանյան օրենսգրքի համաձայն՝ Ներքին գործերի նախարարություն նման ծանուցում ուղարկելու համար հատկացվում է 60 օր։

Քսենիա Սոբչակի՝ Իսրայելի անձնագիր ունենալու մասին շշուկները տարածվեցին դեռևս այս տարվա գարնանը։Այս մասին ապրիլին հայտնել էր իսրայելական Haaretz թերթը։ Սակայն ինքը՝ հեռուստահաղորդավարուհին, միշտ հերքել է նման լուրերը։

Ավելի վաղ Լիտվայի պետական ​​անվտանգության դեպարտամենտի տնօրեն Դարիուս Յաունիշկիսը ռադիոյով հաստատել էր, որ Քսենյա Սոբչակը Լիտվա է մտել իսրայելական անձնագրով։ Նրան վիզա պետք չէ, նա կարող է երկրում մնալ 90 օր։

հիշեցնենք, որ Քսենյա Սոբչակը լքել է Ռուսաստանը այն բանից հետո, երբ իր կոմերցիոն ղեկավար Կիրիլ Սուխանովը կալանավորվել է, իսկ ավելի ուշ ձերբակալվել՝ «Ռոստեկ»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովից 11 միլիոն ռուբլի շորթելու մեղադրանքով։ Նա և Tatler-ի նախկին գլխավոր խմբագիր Արիան Ռոմանովսկին մեղադրվում են պետական ​​ընկերության մասին Put Out the Light տելեգրամյան ալիքում որոշ տեղեկությունների չհրապարակման դիմաց գումար պահանջելու մեջ։ Ավելի վաղ ՏԱՍՍ-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ այս գործով կասկածյալ է դարձել նաեւ Քսենյա Սոբչակը։ Հեռուստահաղորդավարուհու տունը խուզարկվել է, իսկ նրան պատրաստվում էին բերման ենթարկվել օդանավակայանում։