Իրինա Շեյքն ու Բրեդլի Կուպերն իրենց վերամիավորման մասին խոսակցություններն էլ ավելի են թեժացնում. աստղերը չեն թաքցնում իրենց զգացմունքները զբոսանքի ժամանակ

Իրինա Շեյքը և Բրեդլի Կուպերը շարունակում են թեժացնել իրենց վերամիավորման մասին խոսակցությունները: Չնայած այն հանգամանքին, որ դերասանը սիրավեպ է ունեցել Հումա Աբեդինի հետ, ինսայդերները պնդում են, որ նա և Շեյքը պատրաստվում են միասին ևս մեկ երեխա ունենալ։ Ոչ վաղ անցյալում նախկին սիրահարները միասին հանգստի էին գնացել, իսկ պապարացիները նախօրեին կրկին նկատել էին նրանց միասին։

Հիշեցնենք, որ Իրինա Շեյքն ու Բրեդլի Կուպերը բաժանվել են 2019 թվականին՝ չորս տարվա հարաբերություններից հետո։ Զույգն ունի դուստր՝ Լեյան։ Եվ չնայած Իրինայի և Բրեդլիի բաժանման պատճառն անհայտ է, ոմանք ենթադրում են, որ դերասանը կարող էր զգացմունքներ տածել Լեդի Գագայի հանդեպ, երբ 2018 թվականի միասին նկարահանվում էին A Star Is Born ֆիլմում։