Քիմ Քարդաշյանը ծննդյան խնջույքին անհարմար իրավիճակում է հայտնվել հելոուինյան հանդերձանքի պատճառով (լուսանկարներ)

Ամերիկյան  հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «հելոուինյան ուիքենդի» համար որոշել է ներկայանալ X-Men-ի ամենահայտնի հերոսներից մեկի՝ Mystique-ի կերպարով, սակայն հայտնվել է «անհարմար»  իրավիճակում, գրում է Daily Mail-ը:

42-ամյա Քարդաշյանը գրեթե անճանաչելի է եղել այս կերպարում: Նա պատմել է, որ այդ տեսքով թեմատիկ նկարահանումից հետո գնացել է մտերիմներից մեկի՝ Թրեյսի Էլիս Ռոսի 50-ամյակի խնջույքին, սակայն պարզվել է, որ այն հանդերձավորված միջոցառում չէր, և բոլոր ներկաները եղել են սովորական հագուստներով:

SKIMS-ի հիմնադիրն ավելի ուշ սոցցանցերում գրել է. «Այս անգամ ես ներկայացա ծննդյան ընթրիքին ամբողջովին հանդերձավորված, այն դեպքում, երբ դա կոստյումների երեկույթ չէր: Ծնունդդ շնորհավո՛ր, ամենագեղեցիկ հոգու տեր @traceeelliseross»: