Հեյլի Բիբերը որոշել է այս տարի առանձնանալ և տարբերվել մնացածից՝ հագնելով լ նուրբ և իսկապես «կենդանի» հանդերձանք։ Բիբերի կերպարը մեզ հիշողությունների գիրկն է գցել։
Հեյլին վերստեղծել է ֆրանսիացի սուպերմոդել Լետիտիա Կաստայի խորհրդանշական կերպարը, որում վերջինս հանդես է եկել 1999 թվականին Իվ Սեն Լորանի գարուն-ամառ ցուցադրությանը։
Հեյլիի կերպարը նոր շունչ է ստացել՝ նրա զգեստը բաղկացած է ավելի մեծ ծաղիկներից, կիսաշրջազգեստն ավելի ծավալուն է դարձել, իսկ կոշիկները վարդագույն են։