Կանանց բոդիբիլդինգի պատմությունը սկսվել է 1970 թվականին, երբ կանայք սկսել են մասնակցել բոդիբիլդինգի մրցույթներին։
Համաձայնեք, որ մկանուտ և «հաղթանդամ» այս կանայք նույնքան էկզոտիկ տեսք ունեն, որքան տղամարդիկ՝ չնայած երբեմն նրանց շատ դժվար է տարբերել, եթե չլիներ կին-բոդիբիլդերների բիկինիի հատվածն ու օգտագործած կոսմետիկ միջոցները։
Նման ֆիզիկական փոփոխություններ այս կանանց մոտ առաջացնում են հատուկ հորմոններն ու դեղամիջոցները, որոնք ունենում են նաև ծայրահեղ վատ ազդեցություն: Նման միջոցների չարաշահումը հանգեցնում է անպտղության, և դա է պատճառը, որ բոդիբիլդինգով զբաղվող կանանց մեծամասնության մոտ կանացի առողջական խնդիրները շատ են: Նրանց մոտ կոպտանում է ձայնը և սկսվում է մազակալում:
Ի՞նչն է պատճառը, որ թույլ սեռի ներկայացուցիչները որոշում են դիմել նման ռիսկի:
Սոցիոլոգների պնդմամբ՝ բոդիբիլդինգով զբաղվող կանանց մեծամասնությունն ունի բարդույթներ, հոգեբանական խնդիրներ, որոնք ցանկանում է լուծել հենց այս ճանապարհով:
Մեծամասշտաբ սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այս ճանապարհն ընտրած կանանց մեծ մասը ենթարկվել է սեռական բռնության կամ ինչ-որ հոգեբանական ճնշման: