Էնն Հեթուեյը նկարահանվել է հոնկոնգյան Vogue-ի շապիկի համար և պատմել ապագայում իր ծրագրերի մասին

Էնն Հեթուեյը նկարահանվել է հոնկոնգյան Vogue-ի նոյեմբերյան համարի համար։ Լուսանկարել է հայտնի նորաձևության լուսանկարիչ Դենիել Ջեքսոնը, կերպարի պատասխանատուն Դենա Ջիանին է:

Կադրում աստղը հայտնվել է վառ գունեղ կերպարներով՝ փորձելով Gucci բրենդի մանուշակագույն բաճկոն, Michael Kors դեղին մորթյա վերարկու և այլ հագուստներ այնպիսի բրենդներից, ինչպիսիք են Chanel-ը, Carolina Herrera-ն, Tom Ford-ը և Valentino-ն:

Հրատարակությանը տված հարցազրույցում դերասանուհին, որ նոյեմբերին կդառնա 40 տարեկան, ասել է՝ ապագայի համար մեծ ծրագրեր ունի՝ այս պահին ներգրավված է միանգամից մի քանի նախագծերում։ Դրանց թվում են «Էյլին» և «Մայրական բնազդը» ֆիլմերը։

Միաժամանակ Էնն ասել է, որ կյանքի նոր փուլում իր սպասելիքներից շատերը կապված են ոչ թե կարիերայի, այլ ընտանիքի հետ հանգիստ կյանքի հետ։

«Ես կուզենայի որքան հնարավոր է զարմացնել ինքս ինձ: Ավելի շատ ճամփորդել: Գնել լավ տեսախցիկ և հաճախ օգտագործել այն: Ստեղծել հնարավորինս շատ հիշողություններ ընտանիքիս հետ», – կիսվել է նա:

Հիշեցնենք, որ Էնն Հեթուեյն ամուսնացած է դերասան և պրոդյուսեր Ադամ Շուլմանի հետ։ Զույգը երկու որդի ունի։