Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը սկսել է նոր՝ «Կամուրջներ» հաղորդումը, որի շրջանակներում խոսել է երգչուհի Էմմի հետ:
«Կյանքիս ամենակոտրված փուլն ապրել եմ Եվրատեսիլի ժամանակ: Ովքեր աշխատել են մայրիկիս հետ գիտեն, որ նա ստուդիայում քամել է բոլորին՝ տանջամահ անելով: Հայկոյի ստուդիայից դուրս եկա ու արագ վարում էի, որ հասնեմ հայրիկիս ու ցույց տամ ձայնագրությունս, իսկ հետո հասկացա՝ հայրս չկա և չէի պատկերացնում, որ դա իրական է: Կանգ առա մտածելով՝ ուր եմ շտապում, երբ մայրս Գերմանիայում շտապում է, իսկ հայրս չկա»,- ասել է Էմմին:
Նշենք, որ երգչուհին մասնակցել է Եվրատեսիլին 2011 թվականին:
«Իմ կյանքում սև գիծը շատ երկար տևեց, երբ մի հիվանդանոցից մյուսն էի շտապում: Ուզում եմ ասել, որ այդ սև գիծը փոխարինվում է շատ վառ մի լույսով»,- նշել է երգչուհին: