Անդրեն ամուսնության առաջարկություն է արել սիրելիին

Երգիչ Անդրեն Տաթևի վանքում ամուսնության առաջարկություն է արել սիրելիին. վերջինս դրական պատասխան է տվել: Տեսանյութը հրապարակվել է երգչի ինստագրամյան պաշտոնական ալիքում: Գրում է News.am Style-ը։

Երգչի սիրելին Ազգային երգիչ նախագծից հայտնի Անի Օհանյանն է, ով նախագծին մասնակցելու համար եկել էր Սանտ Պետերբուրգից:

«Իմ սերը Քեզ Անի Օհանյան: Անդրե Անի. Սիրո առաջարկություն Տաթևի վանքում», – հրապարակմանը կից գրել է Անդրեն: