Բոլոր աղջիկները շրթներկով բացարձակ տարբեր են ներկվում: Արդյունքում կիսատ շրթներկը կարող է մի քանի տարբեր տեսքի լինել: Բրիտանացի գիտնականները պարզել են, որ կիսատ շրթներկի ձևից կարելի է պարզել կնոջ բնավորությունը:
Woman.ru-ն լուսանկարի միջոցով ներկայացնում է, թե որ տիպի շրթներկը ինչ բնավորության կնոջ է պատկանում:
Նկարում պատկերված առաջին տեսակը, երբ շրթներկի ծայրը կլոր է` այն օգտագործողը կարիերային խիստ նվիրված է: Իր կյանքը հստակ պլանավորում է, ամեն ինչ արագ է անում: Նման կանայք ինքուրույն են ամեն ինչին հասնում, առանց կողմնակի օգնության:
Նկարի երկրորդ տիպը` տիրուհին պրակտիկ մարդ է, միշտ գիտի, թե ինչ է ուզում, մանրուքներին շատ է ուշադրություն դարձնում:
Երրորդ տիպը` նման կանայք գոռոզ են, էգոիստ, ուրիշների տեսակետին ուշադրություն չեն դարձնում: Նրանք շատ քիչ ընկերներ ունեն, դժվար են շփվում մարդկանց հետ: Սակայն նրանք միշտ լավ կին են լինում իրենց ամուսնու համար:
Չորրորդ տեսակը` դրա տիրուհին ռոմանտիկ է, միշտ լաց է լինում տխուր ֆիլմեր դիտելիս, շատ է սիրում անձրևոտ եղանակը:
Հինգերորդ տիպը` նման կանայք լավ արվեստագետներ են, սիրում են նորարարություններ, երբեք ձանձրալի չեն լինում: Նա շատ հանգիստ կարող է ցատկել պարաշյուտով կամ փղի վրա նստած ճամփորդել:
Վեցերորդ տիպ` այս տարբերակը շատ հազվադեպ է հանդիպում: Նրա տիրուհին էլ շատ անսովոր ու ինքնատիպ է, տրամադրոթյան մարդ է, հեշտ է փոխում տրամադրությունը: Նա չափազանց էմոցիոնալ է, սակայն շուտ մոռանում է վիրավորանքներն ու հիշաչար չէ:
Յոթերորդ տիպը` տիրուհին շատ լավատես է, միշտ լավ տրամադրություն ունի և հեշտ է լեզու գտնում շրջապատի հետ: Սիրում է վիճել և իր տեսակետն է պնդում` անկախ ամեն ինչից:
Ութերորդ տիպ` նման կանայք միշտ ցանկանում են լիդեր լինել, նրանք ամբիցիոզ են և խարիզմատիկ: Նման կանայք միշտ երեկույթներ են կազմակերպում, սիրում են լինել ուշադրության կենտրոնում: