«Նա հարաբերությունները պահպանելու հնարավորությունը հավասարեցրել է զրոյի». ինչ է կատարվում Քլոե Քարդաշյանի և Տրիստան Թոմփսոնի միջև

Արդեն մի քանի օր է՝ լուրեր են պտտվում Քլոե Քարդաշյանի և Տրիստան Թոմփսոնի հնարավոր վերամիավորման մասին։ Նորթ Ուեսթի շնորհիվ, ովրտեսանյութ է հրապարակել Քիմ Քարդաշյանի Հելոուինի երեկույթից, բաժանորդները Քլոե Քարդաշյանին տեսել են իր երեխաների հոր՝ Տրիստան Թոմփսոնի ընկերակցությամբ, ինչն էլ ավելի է աշխուժացրել երկրպագուներին։

Ե՛վ Քլոեին, և՛ Տրիստանին մոտ աղբյուրները TMZ-ին հայտնել են, որ Թոմփսոնը երեկույթին մասնակցել է բացառապես որդու և դստեր հետ ժամանակ անցկացնելու համար: Նա և Քլոեն ռոմանտիկ հարաբերությունների մեջ չեն։ Հաղորդվում է, որ նրանք նույնիսկ կարողացել են ընդհանուր լեզու գտնել և հեշտությամբ կիսել ծնողական պարտականությունները։ Ինքը Քլոեն ցանկանում է, որ Տրիստանը կարողանա ներկա գտնվել ընտանեկան միջոցառումներին՝ հանուն իրենց երեխաների, առանց դրամայի:

Աղբյուրների համաձայն, TMZ-ը նաև բացահայտել է, որ Քլոեն ոչ մի կերպ չի վերադառնա Տրիստանի մոտ, քանի որ նա հարաբերությունները պահպանելու հնարավորությունը հավասարեցրել է զրոյի՝ չնայած վերջինս հիանալի հայր է: