«Comedy Woman» հումորային հեռուստանախագծի աստղերից 48-ամյա Մարինա Ֆեդունկինան օրեր առաջ նշում էր իր ծննդյան տոնը:
Գեղեցկուհին իր երկրպագուներին ներկայացել էր շքեղ զգեստով, որն ընգծում էր նրա կազմվածքը: Մարիան կիսվել է՝ ինչպես է կարողացել այս տարիների ընթացքում ազատվել 18 կգ ավելորդ քաշից՝ պատմելով իր հատուկ սննդկարգի մասին:
«Ես երբեք գեր չեմ եղել, բայց տարիքն իրենն ասում է: Վերջին տարիներին իմ քաշը տատանվում էր 75-85 կիլոգրամների միջև, չնայած ես երկար ժամանակ էի անցկացնում մարզասրահներում՝ ոչ մի կերպ չէի կարողանում ազատվել ավել կիլոգրամներից: Հատուկ սննդակարգին հետևել եմ 14 ամիս, նիհարել եմ շատ դանդաղ ու դժվարությամբ, բայց հիմա հիացած եմ իմ ունեցած արդյունքով»,- անկեղծացել է դերասանուհին:
Ֆեդունկինան պատմել է, որ հատուկ սննդակարգի գլխավոր մթերքը կարտոֆիլն էր: Պետք է օրական 8 միջին չափի կարտոֆիլ ուտել՝ առանց աղի և յուղի: Պատրաստելու լավագույն միջոցն այն ջեռոցում կամ մոխրի մեջ եփելն է: Միակ բանը, որ կարող եք ավելացնել, չորացած կանաչին է: Պետք է մոռանալ հյութերի, ալկոհոլի, սուրճի մասին: Սակայն այս յոթօրյա դիետան կարելի կրկնել երկու ամսվա մեջ մեկ անգամ:
Այն ոչ միայն չի վնասում ձեր առողջությանը, այլ նաև օգնում է բեռնաթափել օրգանիզմն՝ ազատվելով վնասակար նյութերից ու լավացնելով նյութափոխանակությունը: