Դեյվիդ և Վիկտորյա Բեքհեմները «պատասխանել են» Նիկոլա Պելցի մեղադրանքներին

Թվում էր, թե Բեքհեմների ընտանիքում ամեն ինչ լավ է, սակայն վերջերս Նիկոլա Պելցը կրկին խոսել է ընտանիքում առկա տարաձայնությունների մասին (չգիտես՝ ինչու)։ Բարեբախտաբար, Վիկտորյայի հետ տարաձայնությունները հարսնացուն թշնամություն չի անվանել, այլ պարզապես թյուրիմացություն՝ պատճառաբանելով, որ «կատարյալ ընտանիքներ» չկան։ Բայց աստղային ընտանիքի լուսանկարներին նայելով՝ դժվար է հավատալ։

Դեյվիդ Բեքհեմի գլխավոր դերակատարմամբ «Save Our Crew» Դիսնեյի նոր շոուի լոնդոնյան պրեմիերայի նախօրեին ընտանիքը եկել էր աջակցելու նախկին ֆուտբոլիստին։ Նիկոլան ու Բրուքլինը, դատելով լուսանկարներից, Լոնդոն չէին եկել, ինչն էլ նոր խոսակցությունների առիթ է տվել։

Հիշեցնենք՝ ամեն ինչ սկսվել է նրանից, որ Վիկտորյան իբր վիրավորվել էր իր հարսից, քանի որ սկզբում վերջինս խոստացել էր ամուսնությանը կրել Victoria Beckham-ի հարսանյաց զգեստ, բայց ի վերջո մտափոխվել է և ընտրել է Valentino բրենդը։ Ասում են, որ այս արարքն այնքան է ցավեցրել Բեքհեմին, որ նա դադարել է շփվել Պելցի հետ։ Բայց Դեյվիդի ու որդու շնորհիվ նրանք, այնուամենայնիվ, կարողացել են հասկանալ միմյանց և լեզու գտնել։ Վիկտորյան վերջերս հարցազրույց է տվել, որտեղ առաջին անգամ մեկնաբանել է Նիկոլայի հետ իրենց հարաբերությունները։ Դատելով Վիկտոյայի խոսքերից՝ ամեն ինչ իսկապես անցյալում է։ Մեզ մնում է հուսալ, որ Նիկոլան նույնպես այդ կարծիքին է։