«Միսս Արգենտինա» և «Միսս Պուերտո Ռիկո» գեղեցկության մրցույթների հաղթողները գաղտնի ամուսնացել են (լուսանկարներ)

«Միսս Արգենտինա» և «Միսս Պուերտո Ռիկո» գեղեցկության մրցույթների հաղթողները գաղտնի ամուսնացել են՝ չցանկանալով հանրայնացնել իրենց ոչ ավանդական հարաբերությունները, գրում է Daily Mail-ը:

26-ամյա արգենտինուհի Մարիանա Վարելան և 22-ամյա պուերտոռիկուհի Ֆաբիոլա Վալենտինը հանդիպել են Miss Grand International միջազգային գեղեցկության մրցույթում, որտեղ ամեն մեկը ներկայացնում էր իր երկիրը:

Գեղեցկուհու տիտղոսակիրներն իրենց պսակադրության մասին հայտնել են ինստագրամյան հարթակում՝ շոկի մատնելով տասնյակ հազարավոր հետևորդներին: Տեսանյութը դիտել է ավելի քան 1,8 մլն մարդ: