Ադելը խոստովանել է, որ երկրպագուների մեծ մասն իր անունը սխալ է արտասանում

Բրիտանացի երգչուհի Ադելը խոստովանել է, որ երկրպագուների մեծ մասն իր անունը սխալ է արտասանում, գրում է Daily Mail-ը:

Հեռուստաշոուներից մեկի ժամանակ մի աղջիկ հարց է հղել երգչուհուն, ինչից հետո աստղը հետաքրքրվել է, թե որտեղից է հարցը հնչեցնողը, քանի որ նա, ըստ Ադելի, անթերի է արտասանել իր անունը:

«Որտեղի՞ց է նա, Էնֆի՞լդից։ Նա անթերի արտասանեց իմ անունը», – ասել է երգչուհին՝ հավելելով, որ երկրպագուների մեծ մասն իրեն կոչում է «Ահդել», սակայն պետք է ասեն «Ահդեյլ»: