Ջենիֆեր Էնիսթոնը ցանկանում է դատի տալ Բրեդ Փիթին․ նա նախկին ամուսնուց 100 միլիոն դոլար փոխհատուցում է պահանջում

Բրեդ Փիթը, կարծես թե, կրկին խնդիրներ ունի։ Նրա նախկին սիրեցյալ Ջենիֆեր Էնիսթոնը պատրաստվում է դատի տալ նրան։ Այս մասին հայտնում է Heat Word հրատարակությունը՝ վկայակոչելով ինսայդերներին։

Կռվախնձորը Plan B Entertainment պրոդյուսերական ընկերությունն է, որը նախկին սիրահարները միասին հիմնել էին 2001 թվականին։ Ամուսնալուծությունից հետո կազմակերպության միակ սեփականատերը դարձավ Բրեդ Փիթը։ Ամեն ինչ լավ էր, քանի դեռ նա չէր որոշել վաճառել ընկերությունը։ Հենց Ջենն իմացել է այս մասին, որոշել է դատի տալ նախկին ամուսնուն։

«Պատճառը փողը չէ, պատճառը սկզբունքներն են: Ջենի համար կարևորն այն է, որ նա Plan B-ի համաստեղծողն ու հիմնադիրն է»,- ասում է աղբյուրը: Այժմ դերասանուհին նախկինից իբր պահանջում է 100 մլն դոլար փոխհատուցում։

Հիշեցնենք, որ Ջենիֆեր Էնիսթոնն ու Բրեդ Փիթն ամուսնացած են եղել հինգ տարի՝ 2000-ից 2005 թվականներին: Այնուհետեւ դերասանը ամուսնացել է Անջելինա Ջոլիի մոտ, որ, իդեպ, վերջերս նրան մեղադրել է բռնության մեջ։