Իրինա Շեյքն ու Կարա Դելևինը մասնակցել են Ռիհաննայի՝ ներքնազգեստի ապրանքանիշի ցուցադրությանը․ լուսանկարներ, տեսանյութ

Համացանցում արդեն տարածվել են առաջին կադրերը Ռիհաննայի ներքնազգեստի Savage x Fenty ապրանքանիշի չորրորդ շոուի նկարահանումներից առաջին կադրերը։ Ամբողջ շոուն կհեռարձակվի նոյեմբերի 9-ին Amazon Prime Video-ով, սակայն մենք արդեն կարող ենք տեսնել մի քանի մոդելների կերպարներ, օրինակ՝ Կարա Դելևինի և Իրինա Շեյքի:

Մեկ այլ անակնկալ կարող է լինել Ջոնի Դեփի մասնակցությունը շոուին։ Նրա մասնակցության մասին հաղորդում է TMZ-ը՝ հղում անելով նկարահանող խմբի աղբյուրներին։ Դերասանը չի հայտնվի բեմում, բայց կարող է դառնալ հրավիրյալ աստղ (նախորդ տարի Սինդի Քրոուֆորդն էր, ուստի Դեփը կլինի առաջին տղամարդը որպես հյուր, եթե լուրերը համապատասխանում են իրականությանը)։ Ինսայդերները հայտնում են, որ Ջոնին արդեն նկարահանվել է շոուի համար, նա և Ռիհաննան շատ ուրախ են համագործակցելու առիթով։ Դեփի կարիերան այժմ կրկին վերելք է ապրում՝ ընտանեկան բռնության մեղադրանքների պատճառով առաջացած դադարից հետո, որոնք նրա դեմ ներկայացրել էր իր նախկին կինը՝ Էմբեր Հերդը: Այս տարի Դեփը հաղթեց դատարանը՝ Հերդի խոսքերը զրպարտություն են ճանաչվել։

Սա Կարայի առաջին մասնակցությունն է նորաձևության ցուցադրությունում՝ նրա ենթադրյալ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներից հետո: Մոդելի հոգեկան առողջության վիճակի մասին լուրերը սկսեցին պտտվել, երբ պապարացիները նրան նկատել էին Լոս Անջելեսի օդանավակայանում՝ ոչ ադեկվատ վիճակում։ Դրանից հետո Դելեւինը որոշ ժամանակ անհետացավ տեսադաշտից եւ երևաց միայն սեպտեմբերի վերջին՝ մասնակցելով Փարիզում կազմակերպված երեկույթին։

Նոր շոուում Ռիհաննան կրկին ուշադրություն է դարձնում անհատականությանը, ցուցադրությանը մասնակցում են տարբեր ռասայի, տարիքի և մարմնի տիպի մոդելներ։ Կանացի շարքին զուգահեռ կներկայացվի նաև բրենդի տղամարդկանց շարքը։