Ջենիֆեր Լոպեսին ու Բեն Աֆլեքին երեխաների հետ գնումներ կատարելիս ֆիքսել են պապարացիները․ լուսանկարներ

Ջենիֆեր Լոպեսին ու Բեն Աֆլեքին Բրենթվուդում (Լոս Անջելես) զբոսնելիս նկատել են պապարացիները։ Զույգը գնացել է գնումներ կատարելու, ինչպես նաև այցելել Dunkin Donuts սրճարան՝ բլիթների համար:

Զբոսանքի ժամանակ նրանց միացել են նաև Ջենիֆերի որդին՝ Մաքսը և Բենի որդին՝ Սամուելը: Զբոսանքի համար Ջենիֆերն ընտրել է սպիտակ սպորտային տաբատ, սպիտակ կտրվածքով շապիկ և տրիկոտաժե կարդիգան։

Հաջորդ օրը լուսանկարիչներին կրկին հաջողվել է ֆիքսել զույգին շոփինգի ժամանակ։ Այս անգամ երգչուհին հագել էր տաբատ և գինեգույն սվիտեր։ Արտաքին տեսքը համալրվել է երկարաճիտ կոշիկներով, արևային ակնոցներով և պայուսակով։ Բեն Աֆլեքը ներկայացել է թեթև տաբատով, ջինսե վերնաշապիկով և վերարկուով։