Գարիկ Խարլամովը լքել է Comedy Club շոուն

Գարիկ Խարլամովն սոցիալական ցանցում հայտարարել է Comedy Club-ից հեռանալու մասին։

«Վերջ, երեխեք։ Հիանալի էր Comedy-ի այս տարիներն անցկացնել Պաշկայի հետ, բայց ժամանակն է ճանապարհ բացել երիտասարդների համար: Բեբուր, հաջողություն եմ մաղթում: Եվ ես վերջապես գնում եմ քնելու»,- գրել է կատակերգուն։

Այժմ Պավել Վոլյայի հետ Comedy Club շոուն կվարի կատակերգու Անդրեյ Բեբուրիշվիլին։

Մեկնաբանություններում, ի դեպ, երկրպագուներն արդեն վրդովված են. «Ի՞նչ, իրոք, սա ճի՞շտ է: Ինչպե՞ս, առանց քեզ ընդհանրապես հետաքրքիր չի լինի», «Դու, ամեն դեպքում, լավագույնն ես», «Ես բողոքում եմ», «Հուսով ենք, որ սա կատակ է», «Մնա, մենք քեզ կկարոտենք», «Ո՛չ, միայն ոչ դա»: