Լեոնարդո Դի Կապրիոն և Ջիջի Հադիդը միասին նշել են Հելլոուինը. լուսանկարներ

Լուրերն այն մասին, որ դերասանուհի Կամիլա Մորրոնեի հետ բաժանվելուց հետո Լեոնարդո Դի Կապրիոն սկսել է ակտիվորեն սիրախաղ անել սուպերմոդել Ջիջի Հադիդի հետ, հայտնվել են ավելի քան մեկ ամիս առաջ: Հայտնիներին միայն մեկ անգամ են նկատել երեկույթներից մեկում միասին զրուցելիս։ Իսկ հետո պապարացիները ֆիքսել են օսկարակիր դերասանին այն հյուրանոցից դուրս գալիս, որտեղ Ջիջին կանգ էր առել Փարիզի նորաձեւության շաբաթվա ընթացքում։

Ենթադրյալ աղմկոտ սիրավեպի ևս մեկ ապացույց հայտնել են Daily Mail-ի ամերիկյան բաժնի ինսայդերները։ Նրանք համառորեն պնդում են, որ Ջիջին և Լեոն միասին եկել են Բրուքլինի Circoloco ակումբ Հելոուինի երեկույթին, ամբողջ ընթացքում միասին են եղել՝ իրար ձեռք բռնած։ Ըստ ինսայդերների՝ երեկույթին է եղել նաև է Ջիջիի քույրը՝ Բելլան, որ, րիբրև թե, «դժգոհ է եղել Դի Կապրիոյի պահվածքից»՝ իրենց ընդհանուր ընկերուհի Կամիլայից ակնթարթորեն անցնելով ավագ քրոջը։

Հաղորդվում է, որ Դի Կապրիոն գրեթե ամբողջ գիշեր չի հանել զոմբիի դիմակը, որպեսզի ևս մեկ անգամ «չփայլի իր դեմքը», սակայն հյուրերի մեծ մասը, այդ թվում՝ մոդել Ստելլա Մաքսվելը և դերասան Մեթ Սմիթը, իհարկե, անմիջապես ճանաչել են նրան։