Ամենասեքսուալ էլֆը՝ Մեգան Ֆոքսը Զելդա-ի կերպարով

Մեգան Ֆոքսն ու Machine Gun Kelly-ն երրորդ օրն անընդմեջ նշում են Հելոուինը։ Երեկ երեկոյան զույգին նկատել են Լոս Անջելեսի Delilah գիշերային ակումբում։ Սիրահարները կերպարներն ընտրել են ճապոնական The Legend of Zelda տեսախաղից։ Դերասանուհին և երաժիշտը կրկնել են խաղի գլխավոր հերոսների՝ Զելդայի և Լինկի կերպարները։

36-ամյա աստղն ընտրել է էլֆի կոստյումի ամենագայթակղիչ տարբերակը՝ բորդո կորսետը խորը դեկոլտեով, էքստրեմալ կտրվածքներով կիսաշրջազգեստ և ոսկեգույն ժանյակավոր երկարաճիտ կոշիկներ։ Հագուստը երևակայության համար քիչ տեղ էր թողնում: Ուլունքավոր ծաղկեպսակը, ձեռնոցներն ու էլֆի ականջները լրացրել են Մեգանի ֆանտաստիկ տեսքը։

Machine Gun Kelly-ն շատ ավելի համեստ տեսք ուներ՝ բեժ ջինսե տաբատ, կաշվե կոշիկներ, խակ կանաչ վերնաշապիկ և թուր։

Հիշեցնենք, որ նախօրեին խնջույքի ժամանակ զույգը հայտնվել էր շատ ավելի սադրիչ կերպարներով։ Քուլսոն Բեյքերը փորձել է կաթոլիկ քահանայի կերպարը, իսկ Մեգանը՝ մեղսուհի։ Զույգի զգեստները վրդովմունքի ալիք են բարձրացրել սոցիալական ցանցերում, շատերը կարծում էին, որ նման կոսփլեյը վիրավորում է հավատացյալների զգացմունքները։