Սկեսուրիս դուր կգա, ես այլևս դրանով չեմ զբաղվում․ Ջենիֆեր Լոուրենսը պատմել է ինչպես էին լիցքաթափվում «Քաղցած խաղերի» պրեմիերայից հետո

The New York Times-ին տված հարցազրույցում դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը պատմել է, թե ինչպես է հաղթահարել կարճ ժամանակում հայտնիություն ձեռք բերելու պատճառով ճնշումներն ու դժվարությունները «Քաղցած խաղերի» ժամանակ, որտեղ խաղում էր Քեթնիս Էվերդինի կերպարը:

Նրան բաժին հասած ճնշող և ծանր փառքը ստիպել է դերասանուհուն որպես «ապրանք» և հավերժ ընկճված զգալ: Լոուրենսը հիշել է, թե ինչպես Լիամ Հեմսվորթի և Ջոշ Հաթչերսոնի հետ միասին նրանք լիցքաթափվել մամուլի ասուլիսներից և «Քաղցած խաղերի» պրեմիերայից հետո՝ խոտ ծխելով և հարբելով։

«Ես ու տղաները միշտ վերադառնում էինք հյուրանոց և ուղղակի վիսկի էինք խմում ու ծխում»,- խոստովանել է դերասանուհին։

Այնուհետև Լոուրենսը կատակել է՝ «Իմ սկեսուրին սա դուր կգա՝ ․ այլևս դրանով չեմ զբաղվում, ես մայր եմ»:

Բացի այդ, Ջենիֆերը ֆիլմի ֆրանշիզն անվանել է «ֆանտաստիկ» և ասել, որ հասկանում է՝ «միշտ կապված է լինելու կերպարին»։