«Բառային դիետա». Քանյե Ուեսթը 30-օրյա դետոքս է սկսել ամեն ինչում

Քանյե Ուեսթը որոշել է ընդմիջել սոցիալական ցանցերից (միգուցե դա նրան, իսկապես, օգնի ): Ռեփերը «30-օրյա դետոքս» անցկացնելու մտադրության մասին հայտնել է իր Twitter-ում։

«Ես կանցնեմ 30 օրվա դետքոսի՝ առանց ալկոհոլի, առանց մեծահասակների համար ֆիլմերի, առանց սեքսի և բառային դիետայով», – գրել է Քանյեն:

«Մենք փառաբանում ենք Աստծոն։ Ամեն ։ Իմ Twitter-ը դեռ կրակ է»:

Այսպիսի տարբերվող հայտարարություն նա արել է շատ հակասական մի քանի շաբաթներից հետո։ Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթի անցանկալի հայտարարությունները հանգեցրին տխուր հետևանքների։ Ռեփերի հետ համագործակցությունից արդեն հրաժարվել են այնպիսի խոշոր բրենդներ, ինչպիսիք են Balenciaga-ն, GAP-ը և Adidas-ը։ Իսկ փայլուն ինսայդերները ակնարկել են, որ ամերիկյան Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրն այլևս չի աջակցի երաժշտին։

Բացի այդ, Քիմ Քարդաշյանին մոտ կանգնած աղբյուրը բացառապես HollywoodLife-ի հետ կիսվել է, որ նախկին ամուսնու պահվածքը Քիմը «զզվելի» է համարում։