Հպարտ ընտանիք. Բեյոնսեն լուսանկար է հրապարակել Ջեյ Զիի և երեխաների հետ․ լուսանկար

Բեյոնսեն ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում ինքը, Ջեյ Զին և նրանց երեխաները «Հպարտ ընտանիք» անիմացիոն սերիալի կերպարներն են մարմնավորել։

Բլյու Այվին սերիալի գլխավոր հերոսի՝ Փեննի Պրուդի կերպարով էր։ Աղջիկը հագել է կարմիր լեգինս, սպիտակ վերնաշապիկ՝ մեծ օձիքով և բորդո կարդիգան։ Նրա մազերը հարդարված էին մուլտիպլիկացիոն սերիալի Փեննիի ֆիրմային հյուսերի ոճով։

Բեյոնսեն ընտրել է Suga Mama-ի հանդերձանքը՝ նա վերցրել է մոխրագույն պարիկ և կապույտ զգեստ՝ վարդագույն թիկնոցով: Ջեյ Զին կրկնօրինակել է Օսկար Պրուդի հոր կերպարը՝ կրելով սպիտակ երկարաթև վերնաշապիկ, կապույտ տաբատ և հերոսի մանուշակագույն փողկապը։ Նրանց դուստր Ռումին, լուսանկարում մատնացույց է անում հորը։ Աղջիկը հագնված է 5-ամյա Սիսիի պես՝ վարդագույն զգեստով, ֆուչիայի շեշտադրումներով։ Ռումիի երկվորյակ եղբայրը՝ Սըրը, հագնված է BeBe Proud-ի ոճով՝ նարնջագույն վերնաշապիկ և մանուշակագույն շորտեր:

Բեյոնսեն լուսանկարը մակագրել է. «Ընտանիք ամեն օր և ամեն գիշեր»: