Շատ կանայք դաշտանի ընթացքում օգտագործում են տամպոններ՝ որպես անձնական հիգիենայի միջոց: Սակայն ոչ բոլորը գիտեն թունավոր շոկի համախտանիշի մասին, որի մասին տամպոն արտադրողները զգուշացնում են յուրաքանչյուր փաթեթի վրա։ Այս տեղեկատվության անտեսումը, ինչպես նաև միջոցների ոչ պատշաճ օգտագործումը կարող են հանգեցնել լուրջ հետևանքների, նույնիսկ մահվան:
Մաուրա Հիգինսը 31-ամյա իռլանդացի հեռուստահաղորդավար և մոդել է, որ հայտնի է դարձել 2019 թվականին բրիտանական Love Island շոուում մասնակցելուց հետո: Ծրագրում հայտնվելը աղջկան հսկայական հայտնիություն բերեց։ Նա սկսեց համագործակցել համաշխարհային բրենդների հետ, մասնակցել նորաձևության ցուցադրություններին և հայտնվել բրիտանական հայտնի հեռուստաշոուներում:
Աստղային անհոգ ապրելակերպի լավագույն ավանդույթների համաձայն՝ նա այցելում էր երեկույթների և շնորհանդեսների՝ ամեն օր քաղելով իր փառքի պտուղները: Սակայն այս ամենը մոդելը կարող էր կորցնել։ Վերջերս Մորան սենսացիոն խոստովանություն է արել՝ պատմելով, որ կարող էր մահանալ սեփական անփութության պատճառով։ Նա որոշել է կիսվել իր անկեղծ պատմությամբ՝ զգուշացնելով մյուս աղջիկներին իր սխալը չկրկնել։ Ըստ Հիգինսի, նա բախվել է թունավոր շոկի համախտանիշին (TSS), երբ դաշտանի ընթացքում մոռացել է իր ներսում տամպոնը։
«Երեք ամիս տամպոնը մնացել էր իմ հեշտոցում։ Բժիշկը հայտնաբերել է այն արգանդի վզին կպած։ Ես այնքան վատ էի զգում, ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում », – կիսվել է Մորան:
Հագինսը շտապել է զգուշացնել աղջիկներին, որ նման իրավիճակները շատ վտանգավոր են և հաճախ մահացու են դառնում։ Նա հիշեցրել է, որ արժե կանոնավոր կերպով փոխել անձնական հիգիենայի միջոցները, հակառակ դեպքում TSS-ի զարգացման ռիսկերը բազմապատկվում են։
Մաուրան նաև նշել է, որ դաշտանի հետ կապված ամեն ինչ ընդունված չէ բացահայտ քննարկել հասարակության մեջ, և դա հանգեցնում է հազարավոր կանանց ճակատագրական տգիտության։ Աղջիկները պետք է տեղյակ լինեն TSS-ի և դրա ախտանիշների մասին, ինչպես նաև հիշեն տամպոնների օգտագործման հիմնական կանոնները:
Թունավոր շոկի համախտանիշը պոտենցիալ կյանքին սպառնացող վիճակ է, որն առաջանում է բակտերիաների հատուկ շտամից: Նորմալ իրավիճակում դրանք կուտակվում են մաշկի և լորձաթաղանթների վրա և ոչ մի վտանգ չեն ներկայացնում։ Սակայն, որոշակի պայմաններում բակտերիաները սկսում են բազմանալ, արտադրվում են տոքսիններ, որոնք կուտակվում են եւ առաջացնում մի շարք լուրջ բարդություններ։
Տամպոնների և դաշտանային բաժակների օգտագործման ժամանակ դրանց վերարտադրության պայմաններն առավել բարենպաստ են. խոնավությունը, ջերմությունը և ներծծողությունն ապահովում են բակտերիաների քանակի արագ աճ:
TSS-ի զարգացման հավանականությունը մեծանում է, երբ աղջիկները մոռանում են հեռացնել տամպոնները, դա անում են շատ ուշ կամ ընտրում են չափազանց ներծծող ապրանքներ: Բժիշկները համոզված են, որ տամպոնը պետք է թողնել ութ ժամից ոչ ավել։ Այս կանոնը վերաբերում է բոլոր տեսակի անհատական խնամքի միջոցներին: