«Կոմսոմոլսկայա պրավդա-Եկատերինբուրգ» լրատվամիջոցն օրեր առաջ կապնվել է դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի հետ, որպեսզի պարզի՝ արդյոք ճիշտ են նրա՝ քաղցկեղ ունենալու մասին շշուկները:
Լրագրողի հավաստմամբ՝ դերսանուհու ձայնը շատ հյուծված էր և թույլ:
Դերասանուհին ոչ մի կերպ չի ցանկացել խոսել իր հիվանդության մասին և ոչ մի հստակ պատասխան չի տվել: Իսկ այն հարցին, թե մոտ ապագայում կկարողանանք նրան տեսնել բեմում կամ հեռուստաէկրաներին, դերասանուհին բացասական պատասխան է տվել:
Հիշեցնենք, որ օրեր շարունակ բոլոր լրատվամիջոցների քննարկման թեման դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի առողջական վիճակն էր: Շշուկներ էին տարածվել, որ գեղեցկուհին պայքարում է քաղցկեղի դեմ, և դա է պատճառը, որ նա հեռացել է հեռուստաէկրաններից:
2018 թվականի աշնանը դերասանուհին դուստր է պարգևել իր ամուսնուն՝ գեղասահորդ Պյոտր Չերնիշևին: Երկար տարիներ չկարողանալով հղիանալ՝ Զավորոտնյուկը արտամարմնային բեղմնավորման էր դիմել, ինչն էլ երկրպագուների կարծիքով կարող էր լինել քաղցկեղի առաջացման պատճառը:
Դերասանուհու գործընկերները լրագրողների հետ հարցազրույցներում հավատացնում են, որ Անաստասիան ոչ մի հիվանդությամբ էլ չի տառապում և լիարժեք առողջ է, սակայն Զավորոտնյուկի նման պահվածքը կասկածների տեղիք է տալիս: