Բրիթնի Սփիրսը խոսել է առողջական խնդիրների մասին

Համացանցի օգտատերերը մտահոգված են Բրիթնի Սփիրսի առողջությամբ։ Ամեն օր նրա ինստագրամյան գրառումներն ու հրապարակումներն ավելի ու ավելի խենթ են դառնում։ Եվ խոսքը նույնիսկ մերկության մասին չէ: Փոփ դիվայի պրոֆիլի անբաժանելի մասն է վայրի պարերով տեսանյութերը։ Մինչ ոմանք կարծում են, որ Բրիթնին փորձում է ուշադրություն գրավել , մյուսները կարծում են, որ գաղտնագրված ուղերձները թաքնված են խորեոգրաֆիայում։

Այս քննարկումների ֆոնբին՝ Բրիթնին բողոքել է իր առողջությունից։ Նոր հրապարակման մեջ նա ասել է, որ ինքը վնասված նյարդ ունի։ Նրա խոսքով՝ հենց պարն է օգնում իրեն հաղթահարել ցավը։

«Շաբաթը մոտ երեք անգամ ձեռքերս լրիվ թմրում են։ Այն նման է քորոցով կամ ասեղով ծակելուն։ Ցավը բարձրանում է մինչև վիզս։ Բայց ամենից շատ քներակն է ցավում », – կիսվել է աստղը: