Սելենա Գոմեսը քննադատության է ենթարկվել ընկերուհուն վատ վերաբերվելու համար

Սելենա Գոմեսը սկանդալի կենտրոնում է հայտնվել «Իմ միտքը և ես» վավերագրական ֆիլմի թողարկումից հետո, որտեղ նա խոսում է իր հոգեկան առողջության մասին: Ֆիլմում երգչուհին հիշատակել է իր ընկերուհուն և գործընկերոջը՝ Թեյլոր Սվիֆթին և նրան անվանել իր «միակ հայտնի ընկերուհին»։ Այս հայտարարությունը վիրավորել է Սելենայի մեկ այլ ընկերուհուն՝ դերասանուհի Ֆրենսիա Ռայսային։

Ռայսան ոչ միայն ընկերացել է երգչուհու հետ, այլև փրկել է նրա կյանքը՝ 2017 թվականին, երբ Գոմեսի երիկամների աշխատանքը խափանվել են գայլախտի պատճառով, Ֆրենսիան դարձել է դոնոր։ Աղջիկները շատ մտերիմ էին և նույնիսկ միմյանց քույրեր էին անվանում, սակայն Սելենան ֆիլմում չի նշել իր ընկերուհուն, իսկ Rolling Stone ամսագրին տված հարցազրույցում Սելենան ասել է, որ Թեյլոր Սվիֆթը իր միակ հայտնի ընկերն է։

Ֆրենսիան մեկնաբանել է Սելենայի խոսքերն ու գրել՝ «հետաքրքիր է», իսկ վավերագրական ֆիլմի թողարկումից մեկ օր անց երգչուհին սոցցանցերում այլևս չէր հետևում Գոմեսին։

Համացանցի օգտատերերին դուր չի եկել Սելենայի նման վերաբերմունքը Ռայսայի նկատմամբ։ Ինքը՝ երգչուհին, արձագանքել է այս մեղադրանքներին՝ նա մեկնաբանություն է թողել Tiktok-ի տեսանյութերից մեկի տակ, որտեղ նրան մեղադրում են «դավաճանության» մեջ։

«Կներեք, որ չնշեցի բոլորին, ում ճանաչում եմ»,- գրել է նա։

Սա Սելենայի և Ֆրենսիայի առաջին տարաձայնությունը չէ․ ընկերները լուրջ վիճաբանություն են ունեցել մեկ տարի անց, երբ Ռայսան երգչուհու համար երիկամի դոնոր է դարձել։ Դերասանուհուն դուր չի եկել Սելենայի վարած կենսակերպը. վիրահատությունից հետո նա շարունակել է ժամանակն անցկացնել խնջույքներին և չարաշահել ալկոհոլը։ 2021 թվականին աղջիկներին հաջողվել է վերականգնել հարաբերությունները։

Երգչուհու և նրա ընկերուհու կոնֆլիկտը քննարկվում է նաև սոցիալական ցանցերում։

Անցյալ շաբաթ հրապարակված հարցազրույցում Սելենա Գոմեսը խոստովանել է, որ հազիվ թե կարողանա ինքնուրույն երեխա ունենալ՝ իր բիպոլյար խանգարման համար օգտագործվող դեղամիջոցների պատճառով: