Իդեալական անակնկալ։ Քարդաշյան-Ջեններ քույրերը հագնվել են Քրիս Ջեների կերպարով՝ իրենց մայրիկի ծննդյան տարեդարձը շնորհավորելու համար։ Երեկ Քրիսը դարձավ 67 տարեկան։ Այդ ուրախալի իրադարձությունը նրա ընտանիքը յուրահատուկ կերպով է տոնել՝ կազմակերպելով «Քո լավագույն Քրիսը» խորագրով երեկույթ: Դուստրերն ու թոռները ներկայացել են Քրիս Ջենների ամենատարբեր տարիների հայտնի կերպարներով:
Այսպիսով, Քիմը զմրուխտյա զգեստով էր՝ սև թիթեռնիկ-փողկապով և սպիտակ օձիքով։ Այդ հագուստով Քրիսը 10 տարի առաջ լուսանկարվել է ընտանեկան ամանորյա բացիկի համար: Քիմն այժմ ունի երկար շիկահեր մազեր, և Քրիսի խորհրդանշական փիքսի կտրվածք ստանալու համար աստղը սև պարիկ է կրել, որն ավելի է նմանեցրել Քիմին Քրիսին։
Տատիկի կերպարով է եղել նաև Քիմ Քարդաշյանի դուստր 9-ամյա Նորթը. նա կրել է սև կոստյում ու ձեռնոցներ, տեսքն ամբողջացրել է Hermes-ի փոքրիկ սև պայուսակը:
Քայլի Ջենները 1990 թ. Ջենների լուքով է ներկայացել ։ Նա կերպարն ամբողջացրել է թանկարժեք ապարանջանով և խոշոր ականջօղերով: Քլոեն ընտրել է վարդերով սպիտակ կոստյում և մորթե թիկնոը, որն արդեն լեգենդար է դարձել։ Համացանցում շատ հաճախ քննարկվում էր Քրիսի այս հագուստով լուսանկարը։ Ժամանակին այս հանդերձանքը մեծ դժգոհություն էր առաջացրել․ կենդանիների իրավունքների պաշտպանները քննադատում էին ավագ Ջեներին բնական մորթի կրելու համար:
Քորթնին ընտրել է սպիտակ և վարդագույն սպորտային կոստյում, որում Քրիսը նկարահանվել է Արիանա Գրանդեի «Thank U, Next» երգի տեսահոլովակում։