«Մեկ է՝ անունը դնելու եմ Աշոտ». Սարիկ Անդրեասյանը և կինն իմացել են երեխայի սեռը

Ռուսաստանաբնակ ազգությամբ հայ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը հոկտեմբերին հայտնել էր, որ նա և իր ընտրյալը սպասում են երեխայի: Այսօր ռեժիսորը հրապարակել է հոլովակ՝ հայտնելով երեխայի սեռը: Զույգը դուստր է ունենալու: 

Հոլովակին կից Անդրեասյանը գրել է. «Աղջիկ, բայց ես միևնույն է Աշոտ եմ անվանելու»:

Հիշեցնենք, որ առաջին ամուսնությունից Սարիկն ունի 2 որդի: