Այսօր ԱՄՆ-ում տեղի է ունեցել երգիչ Տիգրան Ասատրյանի որդու՝ Արամ Ասատրյանի հարսանիքը։
Հարսանեկան արարողությունը սկսվել է հայկական ավանդական ձևաչափով՝ ուղեկցվելով պսակադրությամբ, չնայած, որ հարսանիքը կայացել է Լոս Անջելեսում։
Ավանդական արարողությանը հաջորդել է երեկոյան խնջույքը, որը կայացել է «Taglyan» հանդիսությունների սրահում։
Նշենք նաև, որ արարողությանը ներկա են եղել Արկադի Դումիկյանը, Արմենչիկը և մի շարք այլ երգիչներ։
Լուսանկարներից կարելի է դատել, որ հարսանիքին նաև ներկա է եղել Տիգրանի եղբայրը՝ Արտաշ Ասատրյանն ընտանիքի հետ միասին։
Նշենք նաև, որ երգիչը՝ Տիգրան Ասատրյանը, հարսանիքի կապակցությամբ երգ է նվիրել նորապսակներին։