«Նա վերջապես հագնվել է». Քիմ Քարդաշյանը լուսանկարվել է նորաձևության ամսագրի համար

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը լուսանկարվել է «032c» նորաձևության ամսագրի շապիկի համար։ Լուսանկարը հրապարակվել է ամսագրի ինստագրամյան էջում։ Քիմի լուսանկարների հեղինակը Կոլեր Շորն է։ Ի դեպ, հեռուստաաստղն այս անգամ ոչ թե ցուցադրել է իր բարեմասնությունները, այլ «թաքցրել» դրանք։

Լուսանկարներից մեկում Քարդաշյանը ձեռքին իր մինի կրկնօրինակն է։

«Ի՞նչ է կատարվում, Քիմ։ Հիանալի, ինչպես միշտ։ Նա հրաշալի տեսք ունի»,- նման մեկնաբանություններ են գրել երկրպագուները։

Նշենք, որ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի հետ ամուսնալուծությունից հետո Քարդաշյանի կարիերան վերելք է ապրել` հա հայտնվում է տարբեր ամսագրերի շապիկներին և միջոցառումների գլխավոր հերոսուհին է դառնում։

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն ունի 4 երեխա, որոնցից երկուսը փոխնակ մոր միջոցով են լույս աշխարհ եկել։ Երեխաների հայրը Ուեսթն է, որից Քիմը բաժանվեց 2022 թվականին։