Բժիշկը բացահայտել է Պավել Պրիլուչնիի կնոջ` Զեփյուռ Բրուտյանի անթերի գեղեցկության գաղտնիքը

Ռուսաստանցի հայտնի արտիստ Պավել Պրիլուչնիի կինը` Զեփյուռ Բրուտյանը, մի քանի անգամ վիրահատել է քիթը, ամենայն հավանականությամբ` նաև շրթունքները։ Պլաստիկ վիրաբույժ, կոսմետոլոգ Նադեժդա Պետրաշն այս եզրակացությունն է արել` ուսումնասիրելով դերասանուհու կյանքի տարբեր ժամանակահատվածների լուսանկարները։ Նա իր դիտարկումները ներկայացրել է Life.ru-ին։

Բժշկուհին նկատել է, որ Բրուտյանի քիթն ավելի բարակ ու կոկիկ է դարձել, իսկ ծայրը` նկատելի փոքրացել, ինչին կարելի է հասնել միայն ռինոպլաստիկայի օգնությամբ։ Բացի այդ, ժամանակի ընթացքում զգալի փոփոխության են ենթարկվել շրթունքները. դրանք ոչ միայն հաստացել են, այլև վերև են ծալվել։

Մասնագետը համոզված է, որ նման արդյունքի անհնար է հասնել միայն հիալուրոնաթթվով ներարկում անելով։

«Միայն շրթունքների պլաստիկ վիրահատությունից հետո է հնարավոր դրանց ծավալը մեծացնել հիալուրոնաթթվի հիմքով ֆիլլերների օգնությամբ»,- պարզաբանել է պլաստիկ վիրաբույժը։

Պետրաշի կարծիքով` Բրուտյանը կոսմետոլոգի օգնությամբ շտկել է նաև ծնոտի ստորին հատվածի ծայրերը` դրանք ավելի արտահայտիչ դարձնելով, ինչպես նաև փոխել է կզակի ձևը։

Դերասանուհին որևէ կնճիռ չունի ճակատի վրա և հոնքերի մեջտեղում, ինչը ստիպել է վիրաբույժին եզրակացնել, որ նա ժամանակ առ ժամանակ բոտոքսի ներարկումներ և բիոռևիտալիզացիա (մաշկի խոնավացում) է անում։

Հիշեցնենք, որ 34-ամյա Պրիլուչնին և 26-ամյա Բրուտյանն իրենց հարաբերություններն օրինականացրին այս տարվա մայիսի 12-ին Մոսկվայի ՔԿԱԳ-ներից մեկում, իսկ հարսանեկան արարողությունը կայացավ օգոստոսի 25-ին Հայաստանում։