Լեոնարդո ԴիԿապրիոն ծննդյան 48-րդ տարեդարձը նշել է մտերիմների հետ

Օրերս Լեոնարդո ԴիԿապրիոն նշեց իր 48-ամյակը։ Ինչպե՞ս է հոլիվուդյան ամենապահանջված դերասաններից մեկը դիմավորել իր կյանքի նոր փուլը:

People հրատարակչության տվյալներով՝ Լեոնարդոն իր ծննդյան տարեդարձը նշել է մտերիմ մարդկանց հետ Բևերլի Հիլզում։

Հյուրերի թվում էին նրա ծնողները՝ Ջորջ ԴիԿապրիոն և Իրմելին Ինդենբիրկենը, ինչպես նաև նրա հոլիվուդյան ընկերները՝ Քեյթ Հադսոնը, Բրեդլի Կուպերը, Ռամի Մալեքը, Թոբի Մագուայրը, Էշթոն Քաթչերը, Ռեբել Ուիլսոնը և նրա ընկերուհին՝ Ռամոնա Ագրուման։ Սպորտային գործակալ Ռիչ Փոլը և բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը կնոջ՝ Սավաննայի հետ։

«Հիանալի երեկույթ էր բարձր երաժշտությամբ, խմիչքներով և ուտելիքով: Բոլորը կարծես թե հիանալի ժամանակ են անցկացրել»,- People-ին ասռլ է ինսայդերը: Իսկ ի՞նչ կասեք Ջիջի մասին։