Ծերացման գործընթացն սկսում է 30 տարեկանից հետո, սակայն կան գործոններ, որոնք կարող են արագացնել այդ գործընթացը։ Այս մասին «Վեչերնյայա Մոսկվա»-ի հետ զրույցում ասել է բժիշկ Յուրի Սերեբրյանսկին։
Մասնագետի խոսքով՝ մարդու ծերացման գործընթացի վրա հաճախ ազդում են ժառանգական հիվանդությունները։ Բացի այդ, այդ գործընթացքը կարող է զգալի արագացնել նաև սխալ կենսակերպը։ Ինչպես ընդգծել է Սերեբրյանսկին, սխալ սննդակարգը, ծխախոտի գործածությունն ու սթրեսը բացասաբար են անդրադառնում օրգանիզմի աշխատանքի վրա։ Բացի այդ, կարևոր գործոն է նաև ֆիզիկական ակտիվության պակասը։
Ինչպես հավելել է մասնագետը օրգանիզմի ծերացման գործընթացի վրա կարող են ազդել նաև էկոլոգիական պայմանները։
«Շրջակա միջավայրի աղտոտվածությունն ազդում է մարդու կյանքի որակի ու առողջության վրա։ Օդի աղտոտվածությունն արտանետվող գազերով միայն մոտեցնում է օրգանիզմի ծերացման գործընթացը», – բացատրել է բժիշկը։
Նրա խոսքով՝ վաղաժամ ծերացումից խուսափելու համար անհրաժեշտ է մարզվել, ճիշտ սնվել և խուսափել սթրեսային իրավիճակներից։