Դերասանուհի և երգչուհի Էլեն Ասատրյանը հաճախ է ուրախացնում իր երկրպագուներին՝ հրապարակելով ինստագրամյան էջում իր գեղեցիկ ու գայթակղիչ լուսանկարները։
Գեղեցկուհին պարբերաբար ներկայացնում է իր ոճային ֆոտոշարքերը՝ հետևորդների հետ կիսվելով իր կյանքից հետաքրքիր մանրամասներով կամ տարբեր թեմաների վերաբերյալ իր կարծիքներով։
«Ավելի լավ դիմահարդար, քան ներքին խաղաղությունն է, չկա: Ամենակարևոր դեղորայքը քնքուշ սերն է ու հոգատարությունը»,- իր լուսանկարին կից նշել է Էլեն Ասատրյանը։