Ջենիֆեր Լոպեսը պատմել է Բեն Աֆլեքի հետ վերամիավորման մանրամասները

Ամերիկացի երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը պատմել է հոլիվուդյան դերասան, ռեժիսոր Բեն Աֆլեքի հետ վերամիավորվելու մանրամասները, հայտնում է Vogue-ը։

Երգչուհու խոսքով՝ իրենց հարաբերությունները վերսկսվել են այն բանից հետո, երբ դերասանն իրեն էլեկտրոնային նամակ է ուղարկել։ Դա տեղի է ունեցել 2021 թվականի սկզբին։ Որոշ ժամանակ անց զույգը սկսել է շփվել ու հյուր գնալ միմյանց։

«Ակնհայտ է, որ մենք չէինք փորձում հանրայնացնել մեր հարաբերությունները: Բայց ես երբեք չեմ խուսափել այն փաստից, որ միշտ զգացել եմ, որ մենք իսկական սեր ենք ունեցել: Իմ հարազատները գիտեն, որ նա շատ յուրահատուկ մարդ էր իմ կյանքում: Երբ մենք վերամիավորվեցինք, այդ զգացմունքները դեռ իրական էին»,- պատմել է Լոպեսը։

Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսն ամուսնացել են 2022 թվականի ամռանը, Նևադայի Քլարկ շրջանում։ Արտիստները նշանված են եղել 18 տարի առաջ, սակայն խզել են նշանադրությունն ու բաժանվել։

Image may contain Person Adult Dancing Leisure Activities Teen Jennifer Lopez Footwear Clothing and Shoe