Ռիհանան ևս մի սաունդթրեք է թողարկել «Սև հովազ. ընդմիշտ Վականդա» ֆիլմի համար

Երգչուհի Ռիհանան հերթական ստեղծագործությունն է ներկայացրել «Սև հովազ. ընդմիշտ Վականդա» («Black Panther: Wakanda Forever») ֆիլմի համար։ «Born Again» ստեղծագործությունը կլինի եզրափակիչ սաունդրեքը, հայտնում է Hypebae-ն։

Դաշնամուրի հնչյունների ներքո Ռիհանան երգում է այն մասին, որ իր սիրտն ու հոգին կտա հայրենի տարածքի համար։ Երաժշտական ​​մասի համար պատասխանատու են The-Dream-ը («Ultralight Beam» և «Umbrella») և Լյուդվիգ Գորանսոնը («This Is America»)։

Բացի «Born Again»-ից, սաունդթրեքը ներառում է Ռիհանայի նախկինում ներկայացված «Lift Me Up» երգը, որը հարգանքի տուրք է հանգուցյալ Չեդվիկ Բոուզմանին։

Ստեղծագործությունները ձայնագրվել են Լագոսում, Նիգերիայում, Մեխիկոյում, Լոնդոնում և Լոս Անջելեսում:

Աղբյուր՝ Vnews.am Culture