Ֆրանսուհի նորաձևության ինֆլյուենսեր, բլոգեր Ժյուլի Ֆերերին ընտրում է հարմարավետ և պայծառ համադրություններ տաք և արևոտ աշնան համար: Վերջին վառ և տպավորիչ համադրությունը կարամելային ու սպիտակ գույների շեշտադրումն էր:
Ցերեկային զբոսանքի համար Ժյուլին ընտրել էր սպիտակ ջինսե տաբատ, Massimo Dutti հավաքածուի տաք երանգով բաճկոն և սպիտակ տոպ։ Նա խելացիորեն լրացրել է տեսքը բաճկոնին համապատասխան կաշվե գոտիով, շագանակագույն լոֆերներով, խակի Saint Laurent պայուսակով, արևային ակնոցներով և ոսկյա զարդերով:
Ժյուլիի կերպարը բաղկացած է զգեստապահարանի տարրական իրերից։ Կարող եք հեշտությամբ կրկնել այս հանդերձանքն ինքնուրույն:



Աղբյուր՝ 168.am