Վագրը փորձի ժամանակ ճանկռել է Էդգարդ Զապաշնիի դեմքը. արտիստը տեսանյութ է հրապարակել

Վագրը թափահարել է թաթը ու դիպել կենդանավարժի դեմքին։

Հայտնի կենդանավարժ Էդգարդ Զապաշնին վնասվածքներ է ստացել։

«Հենց նոր վագրը թաթով հարվածեց ինձ… Թաթը թափահարեց, բայց ոչ դիտմամբ։ Պատահաբար ստացվեց»,- ասում է արտիստը տեսանյութում:

Կադրերում երևում է Զապաշնիի արյունոտված դեմքը։