Էմիլի Ռատակովսկին հաստատել է հարաբերությունները Փիթ Դևիդսոնի հետ

Երեկ հայտնի դարձավ, որ Էմիլի Ռատակովսկին հանդիպում է Քիմ Քարդաշյանի նախկինի՝ Փիթ Դևիդսոնի հետ։ Հաղորդվում է, որ կատակերգուին ու մոդելին ծանոթացրել են իրենց ընդհանուր ընկերները։ «Փիթը ստիպում է Էմիլին ծիծաղել և նա սիրում է, թե որքան խելացի է աղջիկը»,- ասել է ինսայդերը: Դժվար է հավատալ, բայց թվում է, թե Էմիլին իսկապես հանդիպում է Փիթի հետ։

Լեգենդար երգչուհի Դայոն Ուորվիքը զվարճալի հաղորդագրություն է հրապարակել Twitter-ում. «Հաջորդ անգամ ես կհանդիպեմ Փիթ Դևիդսոնի հետ»,- գրել է աստղը։ Էմիլին չի կարողացել անտարբեր անցնել և լայքել է Դայոնի թվիթը։

Հիշեցնենք, որ օրերս DeuxMoi-ն սոցցանցերում հայտնել էր, որ Էմիլի Ռատակովսկին հանդիպում է Փիթ Դևիդսոնի հետ, իսկ ավելի ուշ UsWeekly-ին ինսայդերը հաստատել էր տեղեկությունը։