Բրեդ Փիթը նոր սիրավեպ ունի

Կարծես Բրեդ Փիթը նոր սիրավեպ ունի։

Նախօրեին դերասանին նկատել էին 29-ամյա Ինես դե Ռամոնի հետ։ Աղջիկը հայտնի է նրանով, որ նա «Վամպիրի օրագրերի» դերասան Փոլ Ուեսլիի նախկին կինն է եղել, և նա աշխատում է որպես առողջ ապրելակերպի մարզիչ (ի դեպ, նրա ծննդյան օրը Փիթի ծնունդի հաջորդ օրն է)։ Պապարացիները զույգին միասին լուսանկարել են Լոս Անջելեսում կայացած համերգի ժամանակ։ Կադրերում կարելի է տեսնել, թե ինչպես է Փիթը բռնում ձեռքն ու գրկում Ինեսին։ Նրանցից բացի համերգին եղել են Սինդի Քրոուֆորդը ամուսնու՝ Ռենդի Գերբերի հետ, Շոն Փենն ու Վիվի Նևոն։

Ի դեպ, մեկ ամիս առաջ հայտնի դարձավ Փոլ Ուեսլիի և Ինես դե Ռամոնի ամուսնալուծության մասին երեք տարվա ամուսնությունից հետո։ Իսկ օգոստոսին լուրեր տարածվեցին, որ Բրեդ Փիթը հանդիպում է Էմիլի Ռատաժկովսկու հետ։ Բայց կարծես թե սա անցյալում է (և Բրեդի, և Էմիլիի համար): Այժմ մոդելը սիրահարված է նախկին Քիմ Քարդաշյան Փիթ Դևիդսոնով։