«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բրիտանացի լրագրող Պիրս Մորգանին տված հարցազրույցում պատմել է կյանքի վատագույն պահի մասին՝ նշելով, որ դա նորածին որդու մահն էր:
Ինչպես գրում է Daily Mail-ը, Ռոնալդուն և նրա քաղաքացիական կինը՝ Ջորջինա Ռոդրիգեսը, նորածին տղայի մահվան մասին հայտնել էին ապրիլի 18-ին ՝ մանրամասնելով, որ զույգ աղջիկը՝ Բելլան, ողջ է:
![Cristiano Ronaldo became emotional as he discussed the death of his newborn son in April](https://i.dailymail.co.uk/1s/2022/11/15/00/64541167-11428143-Manchester_United_are_exploring_ways_to_terminate_Cristiano_Rona-a-34_1668473585861.jpg)
«Հավանաբար դա իմ կյանքի ամենավատ պահն էր հորս մահից հետո: Երբ երեխա ես ունենում, սպասում ես, որ ամեն ինչ նորմալ կլինի, իսկ երբ խնդիր է լինում՝ դժվար է։ Ես և Ջիոն (Ջորջինան) դժվար պահեր ունեցանք։ Շատ ու շատ դժվար էր հասկանալ, թե ինչ է կատարվում իմ կյանքի այդ շրջանում։ Ֆուտբոլը չի դադարում, մենք բազմաթիվ մրցումներ ենք անցկացրել։ Երևի դա իմ կյանքի ամենադժվար պահն էր», – ասել է Ռոնալդուն:
![Ronaldo and partner Georgina Rodriguez tragically revealed their newborn son had died during birth on April 13, and three months later his twin daughter was also hospitalised](https://i.dailymail.co.uk/1s/2022/11/15/00/64548581-11428143-image-a-33_1668473508219.jpg)
Ռոնալդուն ավելացրել է, որ որդու աճյունամոխիրը պահում է 2005 թվականին մահացած հոր աճյունամոխրի մոտ, իր տան տարածքի մատուռում:
«Ես անընդհատ խոսում եմ նրանց հետ, և նրանք իմ կողքին են: Գիտեք՝ նրանք ինձ օգնում են ավելի լավ մարդ, ավելի լավ հայր լինել: Եվ դա մի բան է, որով ես իսկապես հպարտ եմ… այն ուղերձով, որ նրանք ուղարկում են ինձ, հատկապես որդիս», – ավելացրել է նա:
![Ronaldo revealed he keeps his son's ashes close to his father's in a chapel at his home](https://i.dailymail.co.uk/1s/2022/11/15/22/64585925-11432241-image-a-14_1668552511382.jpg)
Ռոնալդուն հուզվել է ողբերգության մասին խոսելու ընթացքում և հավելել, թե ինչպես է լացել իր ավագ երեխայի՝ Կրիշտիանու կրտսերի հետ, երբ մյուս երեխաներին հայտնել է նորածնի մահվան լուրը:
![Ronaldo (left) believes the grief of losing his son has brought the whole family closer together](https://i.dailymail.co.uk/1s/2022/11/15/22/59274825-11432241-image-m-8_1668551839372.jpg)
«Երեխաները սկսեցին հարցնել՝ որտե՞ղ է մյուս երեխան, որտե՞ղ է մյուս երեխան», – պատմել է Ռոնալդուն:
![Happy family: Georgina shares daughter Alana, three, with Ronaldo, and the Manchester United star also has son Cristiano Jr., 11, and twins Eva and Mateo, four](https://i.dailymail.co.uk/1s/2022/11/15/22/56756237-11432241-Happy_family_Georgina_shares_daughter_Alana_three_with_Ronaldo_a-a-2_1668551310551.jpg)