«Դրանում իմ մեղավորությունն էլ կա». Էնդրյու Գարֆիլդը պատմել է՝ ինչու երեխաներ չունի

Էնդրյու Գարֆիլդը մանրամասն պատմել է «սոցիալական» ճնշման մասին, որը նա զգացել է մինչև 40 տարեկանը երեխաներ ունենալու հետ կապված:

39-ամյա դերասանը բրիտանական GQ-ին անկեղծորեն պատմել է իր մտահոգությունների մասին՝ խոստովանելով, որ պայքարում էր հաշտվելու այն փաստի հետ, որ իր կյանքը «այլ կերպ է ընթանում»:

Նա բացատրել է. «Մինչև 40 տարեկանս ինձ ազատելը հայր դառնալու սոցիալական պարտավորություններից ինձ համար հետաքրքիր բան էր… որտեղի՞ց պետք է սկսեմ պատմությունը, թե ինչու դա տեղի չունեցավ: Այն ավելի շատ այլ ճանապարհով գնալու մասին է, քան այն, ինչ ինձնից սպասվում էր ծնունդից ի վեր: Օրինակ, այս անգամ դուք դա արած կլինեք և կունենաք առնվազն մեկ երեխա և նման բաներ: Կարծում եմ, որ այստեղ իմ մեղքն էլ կա: Եվ, ակնհայտորեն, ինձ համար, որպես տղամարդու, ավելի հեշտ է … »:

Էնդրյուն նաև իր ափսոսանքն է հայտնել, որ իր մայրը՝ Լինը, ով մահացել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից 2019 թվականին, երբեք չի հանդիպի իր թոռներին։

Էնդրյուի հարաբերությունների կարգավիճակը ներկայումս պարզ չէ: Այս տարվա սկզբին հաղորդվում էր, որ դերասանը բաժանվել է 32-ամյա մոդել Ալիսա Միլլերից։ Սակայն ապրիլին աղջիկը հերքեց բաժանումը: Այնուհետև Էնդրյուն «դադար» վերցրեց Հոլիվուդից մոտ «մեկ կամ երկու ամիս»՝ այն պնդումների ֆոնին, թե նա մտադիր է «լրջացնել» իր հարաբերությունները:

Նա հրապարակավ չի մեկնաբանել իր հարաբերությունների կարգավիճակը և ոչ մի մանրամասներ չի հայտնել նաև GQ-ին տված հարցազրույցում։