Նոր սկանդալ. Դրեյքը կարծես թե ինչ-որ բան ունի Թեյլոր Սվիֆթի դեմ

Որոշ երկրպագուներ վստահ են, որ ինչ-որ բան է տեղի ունեցել Դրեյքի և Թեյլոր Սվիֆթի միջև։ Այս եզրակացությունների պատճառ է դարձել ռեփերի հրապարակումը։ Ըստ երևույթին, դա պայմանավորված է Դրեյքի վիրավորված էգոյով…

Billboard-ը հրապարակել է այս շաբաթվա Top 10 Hot 100 չարթերը, որում Թեյլորը երրորդ շաբաթն է` զբաղեցնում է առաջին հորիզոնականը «Anti-Hero» թրեքով։

Drake-ը և 21 Savage-ը անցյալ շաբաթ թողարկեցին իրենց Her Loss ալբոմը, որոնցից ութ երգ մտան Hot 100 Top 10-ում՝ սկսած երկրորդ հորիզոնականից: Կիսվելով նորություններով՝ Դրեյքը, կարծես, որոշել է կծել Թեյլորին. նա վերահրապարակել է աղյուսակը, բայց Սվիֆթի երգը ծածկել է մի շարք էմոջիներով: Այս մանրուքը երկրպագուներին ստիպել է հավատալ, որ Թեյլորն է պատճառը՝ Դրեյքը ձեռք չի տվել Սեմ Սմիթի և Քիմ Պետրասի «Unholy» երգին, որը զբաղեցրել է 10-րդ տեղը։

Գրառումը տեղի է ունեցել յոթ ամիս անց այն բանից հետո, երբ Դրեյքը Թեյլորի հետ լուսանկար է տարածել՝ ակնարկելով երգչուհու հետ համագործակցություն: Ըստ երևույթին, բոլորը սխալվեցին…