«Նա հազիվ սեղմեց ձեռքս․ ամենագոռոզ մարդը, ում երբևէ հանդիպել եմ»․ Եգոր Կրիդը՝ Տիմատիի հետ առաջին հանդիպման մասին

Երգիչ Եգոր Կրիդը խոսել է Տիմատիի հետ հանդիպման մասին: Նրա խոսքերը մեջբերում է StarHit-ը։

Երաժիշտը բացատրել է, որ Տիմատիի հետ առաջին հանդիպումը բավականին խառը զգացմունքներ է առաջացրել իր մոտ։ «Ես հասա ստուդիա, այնտեղ ակնոցներով Տիմատին է, ով հազիվ սեղմում է ձեռքս։ Աշխարհի ամենահավակնոտ մարդը, որին ես հանդիպել եմ իմ կյանքում։ Նրա առաջին խոսքե՞րը։ Նա ասաց, «Պրիուետ»,- հիշել է Կրիդը։

Արտիստը համագործակցել է Black Star Inc․-ի հետ մոտ ութ տարի։ Լեյբլից հեռանալուց հետո Կրիդը բավականին լարված հարաբերություններ ունի Տիմատիի հետ։