Երեխաներից հետո «տանջվել քեզ հետ»-ը սկսեց լրիվ այլ նշանակություն ունենալ․ Սիրուշոն շնորհավորել է Լևոն Քոչարյանի տարեդարձը

Երգչուհի Սիրուշոյի ամուսինը՝ Լևոն Քոչարյանն, այսօր նշում է ծննդյան տարեդարձը․ նա դարձավ 37 տարեկան։ Երգչուհին սոցցանցերի իր էջերում կիսվել է համատեղ լուսանկարով՝ շնորհավարելով ամուսնու տարեդարձը։

«Երեխաներից հետո «տանջվել քեզ հետ»-ը սկսեց լրիվ այլ նշանակություն ունենալ:

Happy birthday անքուն գիշերների ընկեր։ Մեր բոլոր անքուն գիշերների կենացը»‎,- գրել է Սիրուշոն։

Հիշեցնենք, որ Լևոն ու Սիրուշոն ամուսնացել են 2009 թվականին։ Զույգը երեք երեխա ունի՝ Ռոբերտը, Միքայելը և փոքրիկ Զաբելը։