Այս պահին հարսանիքն իմ ծրագրերի մեջ չէ․ Ռոնալդու

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ ապագայում մտադիր է ամուսնանալ Ջորջինա Ռոդրիգեսի հետ։

«Այս պահին ես այդ մասին չեմ մտածում։ Բայց ապագայում դա միանգամայն հնարավոր է։ Նա արժանի է դրան: Մենք արժանի ենք դրան։ Բայց այս պահին հարսանիքն իմ ծրագրերի մեջ չէ։

Մենք օգնում ենք միմյանց։ Երիտասարդ տարիներին նա խնդիրներ ուներ։ Այսինքն՝ նա դեռ երիտասարդ է, բայց հիմա կյանքին այլ աչքերով է նայում։ Չնայած նա երիտասարդ է, բայց շատ բանի միջով է անցել։ Նա ծնվել է Արգենտինայում, խնդիրներ է ունեցել նաև ընտանիքի հետ, ապրել է միայնակ։ Նա նաև հետաքրքիր կյանք և պատմություն ունի… Եվ նա ինձ շատ օգնեց:

Նա շատ հասուն է իր տարիքի համար, երբեմն օգնում ենք միմյանց, երբ ես մի փոքր տխուր եմ, նա ինձ քաջալերում է, դրդում է առաջ գնալ, ես էլ նույնն եմ անում նրա համար։ Այսպիսով, մենք լավ զույգ ենք և օգնում ենք միմյանց: Ես շատ ուրախ եմ, որ նա ինձ հետ է»,- ասել է 37-ամյա պորտուգալացին լրագրող Փիրս Մորգանին տված հարցազրույցում։

Ռոդրիգեսն ու Ռոնալդուն հարաբերությունների մեջ են 2016 թվականից։

Աղբյուր` ArmSport.am